 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1 (0223) 2-23-45, info@hrazdan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2024թվականի N 1189
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Գարունիկ Սողոմոնյանի 2024 թվականի սեպտեմբերի 18-ի դիմումը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ ՝
1.Վահրամ Սողոմոնյանին (ներկայումս հանգուցյալ, մահվան վկայական 1-СЛ N 337944, տրված՝ 1978 թվականի հոկտեմբերի 26-ին) սեփականության իրավունքով պատկանող (գույքային թերթ, տրված ՍՍՌ կոմունալ տնտեսության մինիստրության կողմից 1961 թվականի հունվարի 23-ին) Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Հրազդան քաղաքի Ս․ Շահումյան փողոցում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Ս․ Շահումյան փողոց, 199/4։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
14 հոկտեմբերի 2024թ.
ք.Հրազդան