 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1 (0223) 2-23-45, info@hrazdan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2025 թվականի N 504
ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՍՑԵՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ և 8-րդ բաժինների պահանջներով և հիմք ընդունելով Լիանա Մելիքյանի 2025 թվականի մարտի 25-ի դիմումը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ ՝
1. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 79 շենքի թիվ 36 բնակարանի բնակիչ Լիանա Մելիքյանին կառուցապատման իրավունքով տրամադրված (կառուցապատման իրավունքի գրանցման վկայական N 2573250, տրված՝ 2010 թվականի սեպտեմբերի 16-ին) Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 79 շենքին հարող տարածք թիվ 1 հասցեում գտնվող հողամասի հասցեն փոփոխել` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Կենտրոն թաղամաս, 79/1 հասցեով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
16 ապրիլի 2025թ.
ք.Հրազդան