Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
 ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1
(0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 նոյեմբերի 2024թվականի N 1359

ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇԵՆՔԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով Գրիգոր Ասատրյանի 2024 թվականի նոյեմբերի 4-ի դիմումը.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ ՝

  1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 15 շենքի թիվ 28 բնակարանի բնակիչ Գրիգոր Վոլոդյայի Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 01112024-07-0011, գաղտնաբառ՝ JVXAQ9KCKEVJ) Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 6-րդ փողոց 37 հասցեում բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում գտնվող առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքի երկրորդ հարկի գործառական նշանակությունը փոփոխել բնակելիի՝ բնակելի տան:
  2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                           Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

07 նոյեմբերի 2024թ.
ք.Հրազդան