ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1 (0223) 2-23-45, info@hrazdan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2024թվականի N 1082
ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԵԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24- րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով և հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի դասվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Հովիկ Ռուբիկի Մխիթարյանի (ծնված` 1967 թվականի հուլիսի 24-ին, քաղաք Հրազդան Վանատուր 111 տան բնակիչ) 2024 թվականի հուլիսի 12-ի դիմումը, համապատասխան որակավորում ունեցող կազմակերպության կողմից չափագրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագիծը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ ՝
1.Վերականգնել Հովիկ Ռուբիկի Մխիթարյանին պատկանող Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում գտնվող բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասի (ծածկագիր 07-001-0347-0001) և դրա վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շինությունների նկատմամբ` սեփականության իրավունքը:
2.Հողամասի սահմանները որոշվում են <<ԳԵՈԼԵՆԴ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից չափագրված և Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի միավորված մարզերի ստորաբաժանմանը` գրանցել քաղաքացի Հովիկ Ռուբիկի Մխիթարյանի սեփականության իրավունքներն ամրագրված հողամասի, բնակելի տան նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
12 սեպտեմբերի 2024թ.
ք.Հրազդան