ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1 (0223) 2-23-45, info@hrazdan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 նոյեմբերի 2024թվականի N 1355
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի պահանջներով, հիմք ընդունելով Գավրիլ Քոչարյանի 2023 թվականի օգոստոսի 18-ի դիմումը, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2024 թվականի հունվարի 5-ի թիվ 17 մասնագիտական եզրակացությունը և հաշվի առնելով կառույցն ու հողամասը կառույցն իրականացրած անձին գնման նախապատվության իրավունքով` ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ 2024 թվականի հոկտեմբերի 30-ի N 3996 գրավոր առաջարկությունը և Գավրիլ Քոչարյանի կողմից տրված 2024 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 8276 գրավոր համաձայնագիրը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ ՝
1.Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 123/4 հասցեում գտնվող` 51.2քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական: 2.Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 123/4 հասցեում գտնվող Հրազդան համայնքի սեփականությունը հանդիսացող, սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված 51.2քմ արտաքին մակերեսով ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26032024-07-0013, գաղտնաբառ՝ AXQVAWNC2JHI) գինը սահմանել 101 000 (մեկ հարյուրմեկ հազար) դրամ և նույն հասցեում գտնվող ավտոտնակի համար առանձնացված 51.2քմ մակերեսով հողամասինը՝ 228 000 (երկու հարյուր քսանութ հազար) դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել կառույցն իրականացրած անձ` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 123 շենքի թիվ 20 բնակարանի բնակիչ Գավրիլ Քոչարյանին (այսուհետ գնորդ):
3.Գնորդը պարտավոր է գնման առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում որոշման 2-րդ կետով ավտոտնակի համար սահմանված գումարը վճարել Հրազդան համայնքի բյուջեի 900125001504, իսկ հողամասի համար սահմանված գումարը 900125001140 գանձապետական հաշիվներին:
4.Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
5.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
07 նոյեմբերի 2024թ.
ք.Հրազդան