Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
 ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1
(0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2024թվականի N 840

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 09-ի № 122 որոշումը.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ ՝

1. Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N2149466) Հրազդան համայնքի Կենտրոն թաղամաս Սահմանադրության հրապարակ N1 հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկից 1 քառակուսի մետր մակերեսով տարածքը 5 (հինգ) տարի ժամկետով տրամադրել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության Հրազդան մասնաճյուղին՝ բանկոմատ տեղադրելու համար:
2. Վարձավճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար սահմանել 30․000 (երեսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                           Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

18 հուլիսի 2024թ.
ք.Հրազդան