 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1 (0223) 2-23-45, info@hrazdan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 հունիսի 2023թվականի N 647
ԽԱՉԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 6-ի N 60 որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը և Խաչիկ Մուրադյանի 2023 թվականի մայիսի 30-ի դիմումը․
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ ՝
1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 15 շենքի թիվ 2 բնակարանի բնակիչ Խաչիկ Մուրադյանին կառուցապատման իրավունքով տրամադրել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 13/4 հասցեում գտնվող 19.9քմ մակերեսով հողամասը` ավտոտնակ կառուցելու նպատակով, 12 000 (տասներկու հազար) դրամ տարեկան վարձավճարով, 99 (իննսունինը) տարի ժամկետով : 2.Հողամասն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում: 3.Խաչիկ Մուրադյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիր: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
01 հունիսի 2023թ.
ք.Հրազդան