Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
 ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1
(0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2024թվականի N 240

ՌԱՖԻԿ ԳԵՆԱԴԻԻ ԲԱԲԱՅԱՆԻՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ և 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 181 որոշման հավելվածը և 2024 թվականի փետրվարի 20-ի հողամասն աճուրդով վաճառելու մասին N8 արձանագրությունը․

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ ՝

1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 13-րդ փողոց 19/1 հասցեում գտնվող 07-001-0512-0070 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման 0.045հա մակերեսով հողամասը 3 450 000 (երեք միլիոն չորս հարյուր հիսուն հազար) դրամ արժեքով օտարել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 262 շենքի թիվ 6 բնակարանի բնակիչ Ռաֆիկ Գենադիի Բաբայանին` առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենք կառուցելու նպատակով:
2.Աճուրդով ձեռք բերված 0.045հա մակերեսով հողամասի համար կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3.Պարտավորեցնել Ռաֆիկ Գենադիի Բաբայանին շինության շինարարական աշխատանքները սկսել հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                           Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

26 փետրվարի 2024թ.
ք.Հրազդան