 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1 (0223) 2-23-45, info@hrazdan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 հունիսի 2023թվականի N 650
ԳԱԳԻԿ ԿԻՐԱԿՈՍԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ, 76-80-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 7-ի N64 որոշման հավելվածը և մրցութային հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 4 արձանագրությունը․
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ ՝
1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքում գտնվող 1.17121հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության (վարելահող) հողամասը վարձակալության իրավունքով տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի թիվ 409Ա տան բնակիչ Գագիկ Կիրակոսի Մարտիրոսյանին՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով: 2.Տրամադրվող 1.17121հա մակերեսով հողամասի համար կնքել վարձակալության իրավունքի պայմանագիր՝ 32 330 (երեսուներկու հազար երեք հարյուր երեսուն) դրամ տարեկան վարձավճարով, 10 (տասը) տարի ժամկետով: 3.Պայմանագրի կետերի կատարման հսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
02 հունիսի 2023թ.
ք.Հրազդան