 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1 (0223) 2-23-45, info@hrazdan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2025 թվականի N 296
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 175 ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ ՝
1.Հրազդան համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 20-ի «Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության մասին» N 175 որոշման վերնագրում «հողամասի» բառից հետո լրացնել «և արտադրամասի» բառերը, իսկ որոշման մեջ «կառուցապատման» բառից հետո լրացնել «իսկ 317.43քմ մակերեսով արտադրամասի գործառնական նշանակությունը՝ առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքի» բառերը:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
13 մարտի 2025թ.
ք.Հրազդան