Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
 ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1
(0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 դեկտեմբերի 2021թվականի N 1626

ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՈՒՇ ԹԱՂԱՄԱՍԻ 23/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՕՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Օֆիկ Հովհաննեսի Մկրտչյանի /ծնված՝ 1958 թվականի հունվարի 7-ին, Հայաստանի Հանրապետություն, քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս 6բ տնակի բնակչուհի/ 2021 թվականի նոյեմբերի 23-ի դիմումը, Հրազդանի համայնքապետարանի <<Մարի>> համատիրության կառավարչի կողմից 2021 թվականի հունիսի 29-ին տրված տեղեկանքը, համապատասխան որակավորում ունեցող կազմակերպության կողմից չափագրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագիծը․

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ ՝

1.Օֆիկ Հովհաննեսի Մկրտչյանինպատկանող 6բ տնակին տրամադրել հասցե՝ Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, Մուշ թաղամաս 23/1:
2.Վերականգնել Հրազդան քաղաքի Մուշ թաղամասի 23/1 հասցեում գտնվող Օֆիկ Հովհաննեսի Մկրտչյանին պատկանող 400.0քմ մակերեսով օրինական հողամասի և նրա վրա կառուցած 63.0 քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը:
3. Հողամասի սահմանները որոշվում են <<ԳԵՈԼԵՆԴ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից չափագրված և Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:
4.Բնակելի տունը և հողամասը համապատասխանում է քաղաքաշինական նորմերին և վտանգ չի սպառնում քաղաքացինների կյանքին և առողջությանը:
5.Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի միավորված մարզերի ստորաբաժանմանը` գրանցել քաղաքացի Օֆիկ Հովհաննեսի Մկրտչյանի սեփականության իրավունքներն ամրագրված հողամասի, բնակելի տան նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
6.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի տարածքային զարգացման, հողային կադաստրի և գյուղատնտեսության բաժնին:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                           Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

01 դեկտեմբերի 2021թ.
ք.Հրազդան