ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1 (0223) 2-23-45, info@hrazdan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2024թվականի N 241
ՎԱՂԱՐՇԱԿ ՀՐԱՉՅԱՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ
ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ և 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 181 որոշման հավելվածը և 2024 թվականի փետրվարի 20-ի հողամասն աճուրդով վաճառելու մասին N4 արձանագրությունը․
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ ՝
1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 82/32 հասցեում գտնվող 07-001-0146-0279 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 0.0024հա մակերեսով հողամասը 575 000 (հինգ հարյուր յոթանասունհինգ հազար) դրամ արժեքով օտարել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 204 շենքի թիվ 40 բնակարանի բնակիչ Վաղարշակ Հրաչյայի Խաչատրյանին` ավտոտնակ կառուցելու նպատակով:
2.Աճուրդով ձեռք բերված 0.0024հա մակերեսով հողամասի համար կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3.Պարտավորեցնել Վաղարշակ Հրաչյայի Խաչատրյանին շինության շինարարական աշխատանքները սկսել հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
26 փետրվարի 2024թ.
ք.Հրազդան