Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
 ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1
(0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2024թվականի N 418

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 8-ի № 71 որոշումը.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ ՝

    1.Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ № 1621111) Հրազդան համայնքի Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ 1 հասցեում գտնվող վարչական շենքին կից կառույցից 4 (չորս) սենյակ 3 (երեք) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը՝ համայնքային սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն հիմնելու համար:
    2.Սահմանել, որ նշված տարածքը ձեռքբերելուց հետո մեկ տարվա ընթացքում կազմակերպությունը պարտավորվում է կատարել վերանորոգման աշխատանքներ:
    3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                           Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

11 ապրիլի 2024թ.
ք.Հրազդան