 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1 (0223) 2-23-45, info@hrazdan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 հունիսի 2023թվականի N 643
ՄԵՏԱՔՍՅԱ ԹԵԼՄԱՆԻ ԱԲԵԼՅԱՆԻՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ
ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ բաժնի պահանջների, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 7-ի N63 որոշման հավելվածը և 2023 թվականի մայիսի 30-ի հողամասն աճուրդով վաճառելու մասին N2 արձանագրությունը․
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ ՝
1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքում գտնվող 07-001-0494-0004 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողերից 0.08686հա մակերեսով հողամասը 125 000 (մեկ հարյուր քսանհինգ հազար) դրամ արժեքով օտարել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 6 շենքի թիվ 15 բնակարանի բնակիչ Մետաքսյա Թելմանի Աբելյանին` գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով: 2.Աճուրդով ձեռք բերված 0.08686հա մակերեսով հողամասի համար կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
01 հունիսի 2023թ.
ք.Հրազդան