Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
 ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1
(0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 դեկտեմբերի 2021թվականի N 1628

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԴՐԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված կարգերի, հիմք ընդունելով Վահե Կիրակոսյանի 2021 թվականի նոյեմբերի 18-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի տարածքային զարգացման, հողային կադաստրի և գյուղատնտեսության բաժնի 2021 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 109 մասնագիտական եզրակացությունը.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ ՝

1.Հրազդան համայնքին պատկանող Մարշալ Բաղրամյան թաղամասում գտնվող 0510-0001 ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, Մարշալ Բաղրամյան թաղամաս 33/2։
2.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 209 շենքի թիվ 33 բնակարանի բնակիչ Վահե Կիրակոսյանի կողմից ինքնակամ կառուցած Հրազդան քաղաքի Մարշալ Բաղրամյան թաղամաս 33/2 հասցեում գտնվող68.15քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության բնակելի տունը ճանաչել օրինական:
3.Բնակելի տունը և դրանով զբաղեցված 36.5քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                           Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

02 դեկտեմբերի 2021թ.
ք.Հրազդան