Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
 ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1
(0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2023թվականի N 1416

ԻՍԿՈՒՀԻ ԱՎԵՏԻՍԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա: Ոստիկանության Հրազդանի բաժնի ՀՈԲ տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ա. Գալեչյանի կողմից կազմված արձանագրության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում շրջայց իրականացնելիս ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի «ՎԵՎ» սուպերմարկետին հարակից տարածքում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 132 շենքի 17 բնակարանի բնակչուհի Իսկուհի Ավետիսի Մանուկյանը իրականացնում է փողոցային առևտուր` վաճառելով «սիգ» ձկնատեսակ, ինչն առաջացնում է վարչական պատասխանատվություն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի հատկանիշներով` այն է ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով: Հարուցված վարչական վարույթի վերաբերյալ ծանուցվել է Իսկուհի Ավետիսի Մանուկյանը, ապահովվել է վերջինիս արտահայտվելու և լսված լինելու իրավունքը: Վարչական վարույթի ընթացքում Իսկուհի Մանուկյանը հայտնել է, որ այդ քայլին դիմել է հանապազօրյա հաց վաստակելու համար, զղջում է կատարած իրավախախտման համար և նշել, որ այլևս չի զբաղվի ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնելով: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, ինչպես նաև Իսկուհի Մանուկյանի սոցիալական ծանր վիճակի փաստը հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է վերջինս, սակայն թույլ տրված խախտումն ունի նվազ նշանակություն և իրավախախտումը կատարվել է ընտանեկան ծանր հանգամանքների զուգադիպությամբ: Իսկուհի Մանուկյանը վարչական վարույթի լսումների ժամանակ հայտնել է իր անկեղծ զղջումը կատարած իրավախախտման վերաբերյալ: Միաժամանակ իրավախախտում կատարած անձին հորդորվել է զերծ մնալ ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնելուց և նախազգուշացվել` իրավախախտումը կրկնվելու դեպքում վարչական մարմինը ձեռնամուխ է լինելու վարչական ներգործության այլ միջոցներ կիրառելու: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն, այն է` եթե կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, գործը վճռելու համար լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կարող է խախտողին ազատել վարչական պատասխանատվությունից և բավարարվել բանավոր դիտողությամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ղեկավարին կից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 68 արձանագրությունը.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ ՝

1. Իսկուհի Ավետիսի Մանուկյանին ազատել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 162-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվությունից և հայտարարել բանավոր դիտողություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Իսկուհի Ավետիսի Մանուկյանին պատշաճ կարգով իրազեկելու հաջորդ օրը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                           Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

24 նոյեմբերի 2023թ.
ք.Հրազդան