Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
 ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1
(0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2024թվականի N 837

ՆԱՐԻՆԵ ԻԳԻԹԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ և 70-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ բաժնի պահանջների և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 10-ի N104 որոշման հավելվածը և 2024 թվականի հուլիսի 16-ի հողամասն աճուրդով վաճառելու մասին N4 արձանագրությունը․

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ ՝

1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 6-րդ փողոց 1-ին նրբանցք 7/1 հասցեում գտնվող 07-001-0110-0204 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.0018հա մակերեսով հողամասը 805 000 (ութ հարյուր հինգ հազար) դրամ արժեքով օտարել Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 1 փողոց թիվ 36 տան բնակիչ Նարինե Իգիթի Հայրապետյանին` առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենք կառուցելու նպատակով:
2.Աճուրդով ձեռք բերված 0.0018հա մակերեսով հողամասի համար կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3.Պարտավորեցնել Նարինե Իգիթի Հայրապետյանին շինության շինարարական աշխատանքները սկսել հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                           Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

18 հուլիսի 2024թ.
ք.Հրազդան