 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1 (0223) 2-23-45, info@hrazdan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2024թվականի N 421
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 28-ի № 104-Ն և 2024 թվականի ապրիլի 8-ի № 68 որոշումները, Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի ‹‹Արմաթ›› աշխատանոցի ստեղծման նպատակով ձևավորված թիմի ներկայացուցիչների 2024 թվականի փետրվարի 26-ի դիմումը և ‹‹Առաջատար Տեխնոլոգիանների Ձեռնարկությունների Միություն›› հասարակական կազմակերպության 2024 թվականի փետրվարի 26-ի գրությունը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ ՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հրազդան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 215-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 8.4.2.55 «Քաղաքական կուսակցություններ,հասարակական կազմակերպություներ» ծրագրի «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» 4819 հոդվածով նախատեսված ծախսերից 1000000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ հատկացնել ‹‹Առաջատար Տեխնոլոգիանների Ձեռնարկությունների Միություն›› հասարակական կազմակերպությանը Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրում ‹‹Արմաթ›› աշխատանոցի ստեղծման նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
11 ապրիլի 2024թ.
ք.Հրազդան