Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
 ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1
(0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2024 թվականի N 835

ՄԱԿԻՉ ՅՈՒՐԻԿԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ և 70-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ բաժնի պահանջների և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 10-ի N104 որոշման հավելվածը և 2024 թվականի հուլիսի 16-ի հողամասն աճուրդով վաճառելու մասին N3 արձանագրությունը․

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ ՝

1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Մուշ թաղամաս 10 հասցեում գտնվող 07-001-0501-0051 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.01259հա մակերեսով հողամասը 690 000 (վեց հարյուր իննսուն հազար) դրամ արժեքով օտարել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 86 շենքի թիվ 16 բնակարանի բնակիչ Մակիչ Յուրիկի Ղարիբյանին` բնակելի տուն կառուցելու նպատակով:
2.Աճուրդով ձեռք բերված 0.01259հա մակերեսով հողամասի համար կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3.Պարտավորեցնել Մակիչ Յուրիկի Ղարիբյանին շինության շինարարական աշխատանքները սկսել հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                           Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

18 հուլիսի 2024թ.
ք.Հրազդան