ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1 (0223) 2-23-45, info@hrazdan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 նոյեմբերի 2024թվականի N 1350
ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ և 8-րդ բաժինների պահանջներով և հիմք ընդունելով Աղավնի Հովսեփյանի 2024 թվականի հոկտեմբերի 30-ի դիմումը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ ՝
1. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Գ․ Նարեկացու փողոցի թիվ 33 տան բնակիչ Աղավնի Հովսեփյանին ժառանգության իրավունքով փոխանցված (ՀՀ Կոտայքի մարզ նոտարական տարածքի նոտարի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 30-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված գրանցամատյանում՝ թիվ 5183, ժառանգական գործ՝ N 59) Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան Գ․ Նարեկացու փողոցի թիվ 33 հասցեում գտնվող գույքի հասցեն փոփոխել` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Գ․ Նարեկացու փողոց, 33 հասցեով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
07 նոյեմբերի 2024թ.
ք.Հրազդան