 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1 (0223) 2-23-45, info@hrazdan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունվարի 2025թվականի N 31
ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 192-Ն որոշումը, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հայտերը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ ՝
1.Համայնքի վարչական տարածքում գործող առևտրի օբյեկտներին՝ տրամադրել ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություններ՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
20 հունվարի 2025թ.
ք.Հրազդան