 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1 (0223) 2-23-45, info@hrazdan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 2025 թվականի N 302
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ
ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՈՒ
ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 21-րդ, 22-րդ կետերով, 25-րդ կետի 1-ին ենթակետով, Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքը (Հրազդան քաղաքը, Լեռնանիստ, Ջրառատ, Սոլակ և Քաղսի բնակավայրերը) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի «Կոտայք 1» համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին» N 146-Ն որոշումով.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ ՝
1. Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03082022-07-0086, գաղտնաբառ՝ GZAUILH5IX4A) Սոլակ գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.09831հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:
2.Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03082022-07-0086, գաղտնաբառ՝ GZAUILH5IX4A) Սոլակ գյուղում գտնվող 0.09831հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, գյուղ Սոլակ, Ֆանտան-Հրազդան խճուղի 70 :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
14 մարտի 2025թ.
ք.Հրազդան