 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1 (0223) 2-23-45, info@hrazdan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2025 թվականի N 731
ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով և 64-րդ հոդվածի 8-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29 N 698-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով, որ 0.13348 հա հողամասը ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով 07-001-0660-0002 ծածկագրի հողամասի սեփականատեր Կարեն Հովհաննիսյանի 2025 թվականի հունիսի 11-ի դիմումը և ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից կազմված շինություններով պարփակված 0.13348 հա հողամասի հատակագիծը․
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ ՝
1.Սահմանել՝ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Շինարարների փողոց թիվ 10 տան բնակիչ Կարեն Հովհաննիսյանին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27042021-07-0021, գաղտնաբառ՝ WDCMZYZJUKV5) Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոց 8 հասցեում գտնվող հողամասի մակերեսը 0.13348 հա:
2.Հողամասի սահմանները որոշվում են ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3.Հողամասի սահմանների ճշտման արդյունքում Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոց 8 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27042021-07-0021, գաղտնաբառ՝ WDCMZYZJUKV5) 0․126հա մակերեսով հողամասից ավել 0․00748հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Կարեն Հովհաննիսյանի սեփականության իրավունքը և 333 000 (երեք հարյուր երեսուներեք հազար) դրամ կադաստրային արժեքը վճարել 900125001140 գանձապետական հաշիվին:
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
18 հունիսի 2025թ.
ք.Հրազդան