 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1 (0223) 2-23-45, info@hrazdan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2025թվականի N 28
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետերով, Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով 2024 թվականի սեպտեմբերի 3-ին «ԱՐՏ.ԱԼԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված տեխնիկական եզրակացությունը, ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված շինության հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 20236SX69N ծածկագիրը և Ժորա Մարգարյանի 2025 թվականի հունվարի 13-ի դիմումը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ ՝
1.Օրինական ճանաչել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի թիվ 394 տան բնակիչ Ժորա Մաքսիմի Մարգարյանի և Ջրառատ թաղամասի 4 փողոցի թիվ 29 տան բնակիչ Մարինե Մաքսիմի Մարգարյանի կողմից Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամաս 394/1 հասցեում գտնվող ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12072023-07-0209, գաղտնաբառ՝ IID2PLRJQYRA) բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 110.67քմ արտաքին մակերեսով բնակելի տունը՝ օրինականացման վճարը սահմանել 186 000 (մեկ հարյուր ութսունվեց հազար) դրամ և վճարել Հրազդան համայնքի բյուջեի 900125001504 գանձապետական հաշվին:
2.Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
17 հունվարի 2025թ.
ք.Հրազդան