Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
 ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1
(0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2024թվականի N 838

ԱՆԱՀԻՏ ԱՐՄԵՆԱԿԻ ԱԹՈՅԱՆԻՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ և 70-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ բաժնի պահանջների և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 10-ի N78 որոշման հավելվածը և 2024 թվականի հուլիսի 16-ի հողամասն աճուրդով վաճառելու մասին N8 արձանագրությունը․

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ ՝

1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Տիգրան Մեծի փողոց 16/1 հասցեում գտնվող 07-001-0458-0141 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.00553հա մակերեսով հողամասը 920 000 (ինը հարյուր քսան հազար) դրամ արժեքով օտարել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 29 շենքի թիվ 8 բնակարանի բնակիչ Անահիտ Արմենակի Աթոյանին` տնտեսական շինություն կառուցելու նպատակով:
2.Աճուրդով ձեռք բերված 0.00553հա մակերեսով հողամասի համար կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3.Պարտավորեցնել Անահիտ Արմենակի Աթոյանին շինության շինարարական աշխատանքները սկսել հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                           Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

18 հուլիսի 2024թ.
ք.Հրազդան