Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
 ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1
(0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 հոկտեմբերի 2024թվականի N 1157

ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Վլադիմիր Գրիգորյանի 2024 թվականի սեպտեմբերի 12-ի դիմումը․

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ ՝

    1․ Երևան քաղաքի Զ․ Քանաքեռցու փողոցի 127 շենքի թիվ 25 բնակարանի բնակիչ Վլադիմիր Գրիգորյանին ժառանգության իրավունքով փոխանցված (ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտարի կողմից 2007 թվականի հուլիսի 12-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված գրանցամատյանում N 7520, ժառանգական գործ N 2616) Կոտայքի մարզի Բժնի այգետարածքի 22 թաղամասի թիվ 38 հասցեում գտնվող հողամասին (ծածկագիր՝ 07-060-0301-0009) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, գյուղ Սոլակ, 1։
    2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                           Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

02 հոկտեմբերի 2024թ.
ք.Հրազդան