Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջների, հիմք ընդունելով Վարդանուշ Ավագիմյանի 2022 թվականի օգոստոսի 5-ի դիմումը.
1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 227 շենքի թիվ 6 բնակարանի բնակիչ Վարդանուշ Ավագիմյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական 2614939, տրված՝ 2009 թվականի փետրվարի 6-ին) Հրազդան քաղաքի Գործարանային փողոցին հարող տարածքում գտնվող լիցքավորման կայանին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Գործարանային փողոց 32։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: