Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 737
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 օգոստոսի 2022 թվականի N 737

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ԵՎ ԱՍՏԻՃԱՆԱՎԱՆԴԱԿԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնով, հիմք ընդունելով 2022 թվականի հունիսի 1-ին «Հաբշին նախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված տեխնիկական եզրակացությունը, ԱՁ Աշոտ Հակոբյանի  կողմից չափագրված շինության հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 2022ZZCIOX ծածկագիրը և Արմեն Բեգյանի 2022 թվականի հունիսի 2-ի  դիմումը.

1.Օրինական ճանաչել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 114 շենքի թիվ 27 բնակարանի բնակիչ Արմեն Ռաֆիկի Բեգյանի կողմից Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մուշ թաղամասի 3-րդ փողոց 2-րդ նրբանցք 5 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27072012-07-0304, տրված՝ 2012 թվականի հուլիսի 27-ին) բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 82․68քմ արտաքին մակերեսով բնակելի տունը` օրինականացման վճարը սահմանել 138400 (մեկ հարյուր երեսունութ հազար չորս հարյուր) դրամ, 16․72քմ արտաքին մակերեսով անասնաշենքը` օրինականացման վճարը սահմանել 28000 (քսանութ հազար) դրամ, 8․34քմ մակերեսով աստիճանավանդակը` օրինականացման վճարը սահմանել 14000 (տասնչորս հազար) դրամ և վճարել Հրազդան համայնքի բյուջեի թիվ 900125001504 գանձապետական հաշվին:
2.Կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված գումարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner