Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջների, հիմք ընդունելով Աղաբեկ Խաչատրյանի 2022 թվականի նոյեմբերի 23-ի դիմումը.
1.Կոտայքի մարզի Սոլակ գյուղի 2 թաղամասի թիվ 39 տան բնակիչ Աղաբեկ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական 1179484, տրված՝ 2004 թվականի հոկտեմբերի 18-ին) Կոտայքի մարզի Սոլակ գյուղում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, գյուղ Սոլակ, 2-րդ թաղամաս 39:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: