Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածի. Հաստատել Հրազդան համայնքի ավագանու 2021 թվականի սեպտեմբերի 14-ի N 10 արտահերթ նիստի օրակարգը. 1. «Հրազդան համայնքի Հարավային թաղամասի Շահումյան փողոցի հիմնանորոգում» և «Հրազդան համայնքի ճանապարհների 2572,0 մետր հատվածի (Ջրառատ թաղամասից դեպի «Հրազդան ՋԷԿ» 1264,0 մետր, 3-րդ փողոց՝ 670,0 մետր, Պուրակային փողոց՝ 638,0 մետր) հիմնանորոգում» աշխատանքների հայտերի ներկայացման ժամկետ սահմանելու մասին 2. Փոխադրամիջոցի գույքահարկի գումարները վերադարձնելու մասին 3. Տեղական վճարի արտոնություն կիրառելու մասին 4.Հրազդան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 14-ի N 152 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին |