Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջների, հիմք ընդունելով Գագիկ Կիրակոսյանի 2022 թվականի սեպտեմբերի 20-ի դիմումը.
1.Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Գագիկ Կիրակոսյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական 1879470, տրված՝ 2005 թվականի հունվարի 25-ին) Հրազդան քաղաքի Հարավային թաղամասում գտնվող հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամաս, Ա. Խաչատրյան փողոց 88:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: