Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 120
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 744
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 օգոստոսի 2022 թվականի N 744

ԳԵՎՈՐԳ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների կողմից 2022 թվականի հուլիսի 28-ին կազմված վարչական իրավախախտման արձանագրության հիման վրա: Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների կողմից կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 72 շենքի 7 բնակարանի բնակիչ Գևորգ Առաքելյանի կողմից իրականացվել են ապօրինի շինարարական աշխատանքներ` մասնավորապես նույն շենքի տարածքում տեղադրել է լրացուցիչ հենասյուներ և իր նախաձեռնությամբ շենքին ավելացրել լրացուցիչ պատշգամբ, ինչն առաջացնում է վարչական իրավախախտում` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով: Հարուցված վարչական վարույթի վերաբերյալ ծանուցվել է Գևորգ Առաքելյանը, ապահովվել է վերջինիս արտահայտվելու և լսված լինելու իրավունքը: Ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 8-րդ, 32-րդ հոդվածներով, 154-րդ հոդվածի 1-ին մասով, 2191-րդ և 305-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, «Տեղական ինքակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ղեկավարին կից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող հանձնաժողովի 2022 թվականի օգոստոսի 04-ի ժամը 11:30-ի նիստի N 8 արձանագրությունը.

1. Գևորգ Առաքելյանին ենթարկել վարչական պատասխանատվության` նշանակել տուգանք 500.000 ⁄ հինգ հարյուր հազար ⁄ դրամ գումարի չափով:
2. Տուգանքի վճարումը կատարել սույն որոշման ստացման պահից 15-օրյա ժամկետում հետևյալ հաշվեհամարով` 900125001488:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով` որոշման վերաբերյալ իրազեկվելու պահից երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Առաքելյանին պատշաճ կարգով իրազեկելու հաջորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner