Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 368
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2022 թվականի N 368

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով,48-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 5-ի N 75 ,76,77 որոշումները.

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի N28-Ն «Հրազդան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշմամբ հաստատված հավելվածի 8.4.3.51 «Կրոնական և հասարակական այլ ծառայություններ» ծրագրի 4729 հոդվածով «Այլ նպաստներ»նախատեսված ծախսերից մայիս ամսից դեկտեմբեր ամիսը ներառյալ ֆինանսական աջակցություն հատկացնել Կոտայքի թեմի առաջնորդարան կրոնական կազմակերպությանը ամսական 25000 (քսանհինգ հազար) դրամ:
2. Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի «Հրազդան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N28-Ն որոշմամբ հաստատված բյուջեի հավելվածում 8.4.2 «Հասարակական կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ արհմիություններ» ծրագրի 4819 հոդվածով «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» նախատեսված ծախսերից «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրել 150000 (մեկ հարյուր հիսուն հազար) դրամ:
3. Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի «Հրազդան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 28-Ն որոշմամբ հաստատված բյուջեի հավելվածում 10.07.01.51 ծրագրի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածով նախատեսված ծախսերից 100000 (մեկ հարյուր հազար) դրամ հատկացնել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 125 շենքի 10 տան բնակիչ Ավետիս Ղասաբյանին :
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner