Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի, Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի, հիմք ընդունելով 2021 թվականի հուլիսի 26-ին <<Հաբշին նախագիծ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված տեխնիկական եզրակացությունը, ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված շինության հատակագիծը և Հայկարամ Սերյոժայի Ներսիսյանի 2021 թվականի հունվարի 26-ի դիմումը.
1.Օրինական ճանաչել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 488 տան բնակիչ Հայկարամ Սերյոժայի Ներսիսյանի կողմից Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Հայ Ֆիդայիների փողոց 13/10 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2180258, տրված՝ 2006 թվականի ապրիլի 25-ին) բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցած 95․44քմ արտաքին մակերեսով առևտրի, հանրային սննդի եվ կենցաղային սպասարկման շենքը` օրինականացման վճարը սահմանել 248 200 (երկու հարյուր քառասունութ հազար երկու հարյուր) դրամ և վճարել Հրազդան համայնքի բյուջեի թիվ 900125001504 գանձապետական հաշվին:
2.Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի տարածքային զարգացման, հողային կադաստրի և գյուղատնտեսության բաժնին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված գումարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: