Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 160
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2021 թվականի N 160

ԽԱԹՈՒՆ ԱՋԱՄՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով 2020 թվականի հուլիսի 08-ին տրված Անշարժ գույքի՝ ավտոտնակի նվիրատվության պայմանագիրը( գրանցված գրանցամատյանում թիվ 1027) և Խաթուն Աջամյանի 2020 թվականի սեպտեմբերի 03-ի դիմումը.

1.Ուղղակի վաճառքով օտարել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 216 շենքին հարող տարածք թիվ 17 հասցեում գտնվող, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 343 տան բնակչուհի Խաթուն Աջամյանին պատկանող ավտոտնակի պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 20.8քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 60 100 /վաթսուն հազար մեկ հարյուր / դրամ կադաստրային արժեքով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


Կողմ -10

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆՎԵՐ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՐԻԿ

ԶԱՔԱՐՅԱՆ ՄԵԼՍԻԿ

ԶԱՔԱՐՅԱՆ ՆՎԵՐ

ԼԵՎՈՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԽԱՉԻԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ՀՈՎԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner