Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի պահանջներով, հիմք ընդունելով 2024 թվականի դեկտեմբերի 19-ին <<Արտագերատեսչական փորձաքննություն>> փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված տեխնիկական եզրակացությունը, «ԳՍԲ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից չափագրված շինության հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր` 2023NJL2XH) և Ռոլանդ Եղիազարյանի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի դիմումը.
1.Օրինական ճանաչել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 77 շենքի թիվ 13 բնակարանի բնակիչ Ռոլանդ Ջանիբեկի Եղիազարյանի կողմից Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոց թիվ 4 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 29042013-07-0010) բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 70․19քմ արտաքին մակերեսով առևտրի սրահը` օրինականացման վճարը սահմանել 277 000 (երկու հարյուր յոթանասունյոթ հազար) դրամ և վճարել Հրազդան համայնքի բյուջեի 900125001504 գանձապետական հաշվին:
2.Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: