Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ, 7-րդ բաժինների պահանջների, հիմք ընդունելով «ԳԵՈԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրամադրված հատակագծերը և Դավիթ Քոչարյանի 2022 թվականի օգոստոսի 5-ի դիմումը.
1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 44 շենքի թիվ 29 բնակարանի բնակիչ Դավիթ Քոչարյանին սեփականության իրավունքովպատկանող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15022022-07-0080, գաղտնաբառ՝ HXREQTR8TRIR/ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Զ. Անդրանիկի պողոտա 80 հասցեում գտնվող հողամասի 810.9քմ մակերեսով բաժանվող մասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Զորավար Անդրանիկի պողոտա 80/8, իսկ 19255.8քմ մակերեսով մասինը թողնել նույնը՝ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Զորավար Անդրանիկի պողոտա 80 : 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: