Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ և 8-րդ բաժինների պահանջներով և հիմք ընդունելով Էդուարդ Հովհաննիսյանի լիազորված անձ Արմեն Հովհաննիսյանի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի դիմումը.
1. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Դուրյան փողոցի 35 տան բնակիչ Էդուարդ Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2572740, տրված 2008 թվականի հոկտեմբերի 8-ին) Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասի 2 շենքի թիվ 23 հասցեում գտնվող բնակարանի հասցեն փոփոխել` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Կաքավաձոր թաղամասի 2-րդ փողոց, 2 շենք, 23:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: