Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով.
1.Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Միկրոշրջան թաղամասում գտնվող 512.8քմ մակերեսով 07-001-0111-0004 ծածկագրով հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 6-րդ փողոց 29/2։
2.Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Միկրոշրջան թաղամաս, 6-րդ փողոց 29/2 հասցեում գտնվող 512.8քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի հասարակական հողերից փոփոխել բնակելի կառուցապատման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: