Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջների, հիմք ընդունելով Ռոբերտ Սիրունյանի լիազորված անձ Ռոմիկ Սիրունյանի 2022 թվականի հունվարի 18-ի դիմումը.
1.Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ռոբերտ Սիրունյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական 1335419, տրված՝ 2004 թվականի փետրվարի 17-ին) Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 61 շենքին հարող տարածքում գտնվող ավտոտնակ-արհեստանոցին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս 61/12:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: