Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 30
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունվարի 2022 թվականի N 30

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ԱՌԵՎՏՐԻ , ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇԵՆՔԻ, ԱՍՏԻՃԱՆԱՎԱՆԴԱԿԻ, ԴՐԱՆՑ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով, Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով հաստատված կարգերի, հիմք ընդունելով Արմեն Առաքելյանի 2021 թվականի հունվարի 25-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված, ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված տեխնիկական եզրակացությունը.

1.Հրազդան համայնքին պատկանող Հարավային թաղամասում գտնվող 0624-0017 ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, Հարավային թաղամաս, Կամոյի փողոց 55/5։
2.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Չարենցի փողոց թիվ 3 տան բնակիչ Արմեն Առաքելյանի կողմից ինքնակամ կառուցած Հրազդան քաղաքի Հարավային թաղամաս, Կամոյի փողոց 55/5 հասցեում գտնվող109.78քմ արտաքին մակերեսով հասարակական նշանակության առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքը, 1.69քմ մակերեսով հասարակական նշանակության աստիճանավանդակը ճանաչել օրինական:
3.Հրազդան համայնքին պատկանող Հարավային թաղամաս, Կամոյի փողոց 55/5 հասցեում գտնվող 147.4քմ ընդհանուր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողերից փոփոխել հասարակական կառուցապատման:
4.Առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքը, աստիճանավանդակը և դրանցով զբաղեցված 147.4քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner