Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 374
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մայիսի 2022 թվականի N 374

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ԱՌԵՎՏՐԻ , ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇԵՆՔԻ, ԴՐԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով, Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով հաստատված կարգերով, հիմք ընդունելով Գագիկ Սահակյանի 2021 թվականի հունվարի 21-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 20225W3MIM ծածկագիրը, Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված տեխնիկական եզրակացությունը.

1.Հրազդան քաղաքում գտնվող 0454-0001 ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Կենտրոն թաղամաս 35/10։
2.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 37 շենքի թիվ 15 բնակարանի բնակիչ Գագիկ Սահակյանի կողմից ինքնակամ կառուցած Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 35/10 հասցեում գտնվող37.5քմ արտաքին մակերեսով հասարակական նշանակության առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքը ճանաչել օրինական:
3.Հրազդան համայնքին պատկանող Կենտրոն թաղամաս 35/10 հասցեում գտնվող 37.5քմ ընդհանուր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից փոփոխել հասարակական կառուցապատման:
4.Առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքը և դրանով զբաղեցված 37.5քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner