|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 մայիսի 2022 թվականի N 370 |
ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ բաժնի 136-րդ կետով. 1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 20 տան բնակիչ Անդրանիկ Հայրազատի Գևորգյանին թույլատրել Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Սպանդարյան փողոց 64/1 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 19052021-07-0023, գաղտնաբառ՝ J56VWNUHH6EK) հողամասում տեղադրել առևտրի, հանրային սննդի և կենցաղսպասարկման տաղավար: 2.Առաջարկել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը՝ գրանցել Անդրանիկ Գևորգյանի կողմից տեղադրված տաղավարը և տրամադրել անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|