Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 139 որոշումը և Դավիթ Աբրահամյանի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի դիմումը․
1.Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի 3-րդ փողոցի թիվ 10 տան բնակիչ Դավիթ Աբրահամյանին կառուցապատման իրավունքով տրամադրել Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիների փողոց 33/5 հասցեում գտնվող 9.8քմ մակերեսով հողամասը` հասարակական սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով, 20 000 (քսան հազար) դրամ տարեկան վարձավճարով, 15 (տասնհինգ) տարի ժամկետով :
2.Հողամասն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում:
3.Դավիթ Աբրահամյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: