Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 149
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 186
 

Զեկ. ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
«Տ-ՄԵՏԱԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ, ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 8.28055ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և N1920-Ն որոշումներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքը (Հրազդան քաղաքը) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 2024 թվականի նոյեմբերի 18-ի N2/փ-425 դրական եզրակացությունը և հիմք ընդունելով «Տ-ՄԵՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Մարկոսյանի 2024 թվականի օգոստոսի 14-ի դիմումը.

  1. Հավանություն տալ Հրազդան քաղաքի վարչական սահմաններում գտնվող՝ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Գործարանային փողոց 1/13 հասցեում «Տ-ՄԵՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրված (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 02052024-07-0118, գաղտնաբառ՝ QTBYABKGJJ8L) էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության 8.28055հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների՝ արտադրություն կազմակերպելու նպատակով:   
2.Հանձնարարել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել Հրազդան համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինության քարտեզում:
 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner