Պաշտոնական գործընկեր` "ՏԵԼՆԵՏ" ՍՊԸ
Գլխավոր էջ
Մարզպետարան
Քաղաքապետարան
Առևտրային բորսա
Հայկական Էսքիզներ
Հետադարձ կապ
GISMETEO: Погода по г.Раздан
Մեր մասին         |         Ծառայություններ         |         Տեխնիկական տվյալներ         |         Կապը մեզ հետ   
ՄԵՐ ՄԱՍԻՆ

       1996թ. Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքում ՙԱրմինկո՚ ՍՊԸ-ն բացեց ինտերնետ ծառայություններ մատուցող ներկայացուցչություն, որի հիմքի վրա 1998թ.-ին հիմնադրվեց Կոտայքի ինտերնետ օգտագործողների միություն հասարակական կազմակերպությունը: Այնուհետև 1999թ.-ին հիմնադրվեց ինտերնետ մատակարար ՙՏելնետ՚ ՍՊԸ-ն:
        Ընկերությունը առաջին ինտերնետ մատակարարն է Կոտայքի մարզում: Մեր ընկերությունը ստեղծել է web կայքեր Կոտայքի մարզի, Հրազդանի քաղաքապետարանի, Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայի, Հրազդանի ցեմենտի գործարանի, Հրազդանի հումանիտար ինստիտուտի, ինչպես նաև մի շարք արդյունաբերական ձեռնարկությունների և անահտ գործարարների համար:
       Ընկերությունը ապահովում է ինտերնետ կապով մարզի մի շարք պետական և մասնավոր ընկերությունների, ինչպես նաև ընկերության հիմնական և գլխավոր նպատակներն ու խնդիրներն են նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման կազմակերպումը, ինտերնետ ցանցի գործարկման համակարքումը և դրանց հետ կապված ծրագրերի մշակման, զարգացման մարտավարություն Կոտայքի մարզում և տեղեկատվական տեխնոլոգիաների ստեղծման, ինտերնետի մատակարարման, web կայքերի ստեղծման աշխատանքների համակարգում:
       
       Ընկերության գործունեության հիմնական տեսակները.
       
       1. Տեղեկատվության փոխանակում ինտերնետով և էլ.փոստով.
       2. Լոկալ և գլոբալ համակարգչային ցանցերի կառուցում և շահագործում.
       3. Անհատ անձանց և ընկերությունների ինտերնետ կապի տրամադրում.
       4. Տեղեկատվական գործառնությունների կազմակերպում.
       5. Համակարգչային դասընթացների կազմակերպում.
       6. Համակարգչային տեխնիկայի և սարքավորումների հետ կապված այլ գործառույթներ.
       7. Հեռահաղորդակցության միջոցների առք ու վաճառք.
       8. Արդյունաբերական և տեխնիկական ապրանքների մեծածախ և մանրածախ վաճառք.
       9. Լայն սպառման էլեկտրոնային և ռադիոհեռուստատեսային ապրանքների մեծածախ և մանրածախ վաճառք.
       
Հեղինակային իրավունք © "ՏԵԼՆԵՏ" ՍՊԸ 2007    Կայքը պատրաստեց "ԷԼ" ընկերությունը