Հ/հ
|
Գույքի անվանումը
|
Քաշը
|
Մեկնարկային գին
|
1
|
Ապամոնտաժված չուգունե մարտկոցներ
|
7.4 տոննա
|
222.000դրամ
|
2
|
Ապամոնտաժված ալյումինե պրոֆիլից շրջանակներով պատուհաններ և դռներ
|
6.38 տոննա
|
3509000դրամ
|
Հրազդանի համայնքապետարանի սեփականություն համարվող գույքի աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Հրազդանի համայնքապետարանում, Հրազդանի համայնքապետարանի ինտերնետային կայքում՝ www.hrazdan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` www.azdarar.am։ Աճուրդի պայմանների մանրամասներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Հրազդանի համայնքապետարան (ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ 1, Վարչական շենք, 5-րդ հարկ, հեռ.` 0223-2-23-45)։
Աճուրդին մասնակցության նախավճարի չափը սահմանվում է մեկնարկային գնի 50%–ի չափով, իսկ աճուրդի դրված յուրաքանչյուր գույքի մեկ քայլի չափը` մեկնարկային գնի 5%-ի չափով:
Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտին կից ներկայացնում են տեղական վճարի (10.000 դրամ) և մեկնարկային գնի 50%-ի չափով նախավճարի վճարման անդորրագրերը։ Աճուրդը կայանալու է 2022 թվականի սեպտեմբերի 02-ին ժամը`15:00-ին, ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ 1 հասցեում։ Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 01-ը, ժամը` 18:00-ն։