«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի / 21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. մայիսի 17-ին ժամը 12:00 ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա «Ագրոհանդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Լանջաղբյուրի բազալտի հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան համայնքի նստավայրում/ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1/, ք. Երևան Բյուզանդի 1/3 հասցեում, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում` www.mnp.am , Հեռ. 011-22-02-18, 011-22-02-17