«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ Կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով սույն թվականի ապրիլի 16-ին` ժամը 12:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (Սահմանադրության հրապարակ, շենք 1 հասցե) տեղի կունենա «ՆՕՄ ՊՐՈՅԵԿՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցի նոր շենքի նախագծի և նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ 2-րդ հանրային քննարկումները:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայքերում (www.mnp.am, www.hamaynq.hrazdan.am): Հեռ.` 011220218