Հրազդան համայնքը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության էներգետիկայի և բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի, հասարակական կառուցապատման հողամասերի կառուցապատման իրավունքով տրամադրման մրցույթ: 
 Կառուցապատման իրավունքով մրցույթի է ներկայացվում․ 
 1․Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության էներգետիկայի հողերից՝ Ջրառատ թաղամասի Հրազդան-Զովաբեր-Դդմաշեն 8 հասցեում գտնվող 11.0 հա մակերեսով հողամասը՝ 24 000 000 դրամ մեկնարկային վարձավճարով՝ 20 տարի ժամկետով (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0878-0009)։
Մրցույթի մասնակցության մուտքի վճարը սահմանել 2000 դրամ, մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով: 
 2․Բնակավայրերի նպատակային նշանակության 
 Բնակելի կառուցապատման հողերից՝
1)Միկրոշրջան թաղամաս 91/22 հասցեում գտնվող 24.0քմ մակերեսով հողամասը՝ 13 000 դրամ մեկնարկային վարձավճարով` 99 տարի ժամկետով (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0146-0255): 
2)Կենտրոն թաղամաս 98/14 հասցեում գտնվող 23․9 քմ մակերեսով հողամասը՝ 15 000 դրամ մեկնարկային վարձավճարով` 99 տարի ժամկետով (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0451-0014): ։ 
3)Կենտրոն թաղամաս 77/8 հասցեում գտնվող 24.0 քմ մակերեսով հողամասը՝ 15000 դրամ մեկնարկային վարձավճարով` 99 տարի ժամկետով (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0456-0046): 
 Հասարակական կառուցապատման հողից՝
 4)Հարավային թաղամասի Սպանդարյան փողոց 64/1 հասցեում գտնվող 236.0քմ մակերեսով ՝ 31 000 դրամ մեկնարկային վարձավճարով՝ 99 տարի ժամկետով (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0623-0100): 
 Մրցույթի մասնակցության մուտքի վճարը սահմանել 2000 դրամ, մեկ քայլի չափը սահմանել 1000 դրամ։ 
 Մրցույթում դրված հողերի նկատմամբ սերվիտուտներ և այլ սահմանափակումներ չկան: 
 Մրցույթը կկայանա 2021 թվականի մայիսի 11-ին ժամը 14։30–ին Հրազդանի համայնքապետարանում (հասցե` Ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ 1):
 Մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ: 
 Հեռ.(060) 46-01-63:
ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ